Ֆրանսիայի առաջնորդը զրպարտում է․ Նեթանյահուի գրասենյակի կոշտ արձագանքը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում։ Նեթանյահուի գրասենյակը պնդել է, որ Ֆրանսիայի առաջնորդը դրանով վերարտադրում է արմատական պաղեստինյան շարժման ձևակերպումները և զրպարտում հրեական պետությունը։
Նախօրեին Մակրոնը, ելույթ ունենալով TF1 հեռուստաալիքի եթերում, «խայտառակություն» է անվանել Գազայի նկատմամբ Իսրայելի և անձամբ Նեթանյահուի գործողությունները՝ ուշադրություն հրավիրելով անկլավի բնակիչների ջրի, դեղորայքի ու բժշկական օգնության հասանելիության բացակայության վրա: Ֆրանսիայի ղեկավարը կոչ է արել վերականգնել հումանիտար օգնության հասանելիությունը Գազայի բնակչության համար, ապառազմականացնել ՀԱՄԱՍ-ը, ազատ արձակել պատանդներին և սկսել պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման գործընթացը՝ ստեղծելով երկու՝ փոխադարձաբար միմյանց ճանաչող պետություն:
Իսրայելի վարչապետի գրասենյակից այդ կոչին պատասխանել են.
«Վարչապետ Նեթանյահուն վճռականորեն է տրամադրված հասնել Իսրայելի պատերազմի բոլոր նպատակներին՝ ազատել մեր բոլոր պատանդներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ու վարչական ներուժը և ապահովել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...