Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված բաց նամակում տարակուսանք է հայտնել վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և ռազմավարական գործընկերության վերականգնման վերաբերյալ ամերիկյան կողմի լռության վերաբերյալ։
Վարչապետը նամակը հրապարակել է սոցցանցի իր էջում։ Դրանում Կոբախիձեն նշել է, որ մի քանի շաբաթ առաջ արդեն դիմել էր ամերիկյան ղեկավարությանը երկկողմ հարաբերությունների հարցով, իսկ դրանից առաջ բազմիցս հայտնել էր դրանք զրոյից և կոնկրետ պլանի համաձայն վերագործարկելու իր պատրաստակամությունը, սակայն պատասխան չէր ստացել։ Ավելին, ըստ Վրաստանի վարչապետի, երկու երկրների ղեկավարության միջև դեռևս «բարձր մակարդակով ոչ մի շփում» չի եղել։
«Այս լռությունը զարմանալի է վրաց ժողովրդի և վրացական իշխանությունների համար մի քանի պատճառներով. նախևառաջ, Վրաստանը տարիներ շարունակ եղել է Միացյալ Նահանգների ամենահուսալի գործընկերը մեր ամենադժվար տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար: Վրաստանը աջակցել է Միացյալ Նահանգներին ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ Վրաստանը ներկայացված էր մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով զինվորներով: Միայն այս երկու առաքելություններին մասնակցելով՝ մեր փոքր երկիրը Միացյալ Նահանգների համար խնայեց 2.5 միլիարդ դոլար, ինչը բազմապատիկ ավելին է, քան Վրաստանին տրամադրված իրական օգնությունը», – նշվում է նամակում:
Նաև, ըստ Կոբախիձեի, վրացական կառավարության և ամերիկյան վարչակազմի հրապարակային հռետորաբանությունը գաղափարախոսությամբ համընկնում է։
«Հաշվի առնելով այս գաղափարախոսական համատեղելիությունը, վրաց ժողովուրդը սկզբում սպասում էր, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ձեր վարչակազմը կցուցաբերի հատուկ հետաքրքրություն։ Չնայած հարցերին ավելանում են հարցեր, մենք շարունակում ենք լավատես մնալ։ Վրաստանի կառավարությունը համբերատար սպասում է այն պահին, որը պետք է դառնա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման հիմքը», – ասվում է նամակում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...