Թրամփը վերջնագիր է ներկայացրել ՌԴ-ին և Ուկրաինային. Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնագրի տեսքով» պնդում է ներկայացրել՝ պահանջելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա կարգավորման գործընթացից: Այս մասին breitbart.com-ին տված հարցազրույցում ասել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Նա հույս է հայտնել, որ շուտով կկայանա խաղաղության գագաթնաժողովը, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն անձամբ՝ բանակցելու Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին:
«Կարծում եմ, եթե ԱՄՆ-ը հետ է կանգնի այս հակամարտության կարգավորումից, այլ կերպ ասած՝ չցանկանա ներգրավվել դրանում և ասի՝ սա իմ պատերազմը չէ, ես փորձեցի անել առավելագույնը, կարծում եմ, որ դա վատ արդյունք կլինի բոլորի համար: Դա վատ է եվրոպացիների համար, վատ ուկրաինացիների, և ես չեմ կարծում, որ դա լավ է ռուսների համար: Մեր նպատակն է նրանց մի սենյակում հավաքել և ցույց տալ, որ այստեղ խաղաղ կարգավորման այլընտրանքները բոլորի համար են: Լուծումները գործում են, երբ ուղիղ խոսակցություններ են լինում: Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ առանց այդ ուղիղ բանակցությունների, և եթե դրանք արագ տեղի չունենան, ապա Միացյալ Նահանգները հետ կանգնի և պարզապես չներգրավվի», - ասել է բանագնացը:
Ուիթքոֆն ընդգծել է, որ առանց Պուտինի համաձայնության անհնար է ուկրաինական հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
Նա հավելել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական թեմաներն են 5 շրջանները, որից 2-ը ՌԴ-ի վերահսկողության տակ են, 3-ը՝ խառը, ներկայումս փակ Զապորոժիեի ատոմակայանի շահագործումը և Ուկրաինայի՝ դեպի Դնեպր գետ և Սև ծով ելքը:
«Գլխավոր հարցերը վերաբերում են հինգ շրջաններին: Ռուսաստանը վերահսկում է այդ շրջաններից երկուսը, գերակշռող վերահսկողություն ունի... Զապորոժիեի ատոմակայանն այս քննարկման մեծ մասն է, քանի որ այն թագի գլխավոր զարդ է և այն փակվել է, բայց մենք պետք է վերաբացենք այն, քանի որ այն մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է մատակարարում Կիևի որոշ քաղաքներ: Հրաց է նաև, թե ինչպես է Ուկրաինան ջրի հասանելիություն ստանալու և իր ապրանքները հասցնելու շուկա», - ասել է բանագնացը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...