ԵԱՏՄ-ի գյուղատնտեսական արտադրողները բարձրացրել են իրենց արտադրանքի գները

Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսական արտադրողներն այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 10,5 տոկոսով բարձրացրել են իրենց արտադրանքի գները: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։


Փետրվարի համեմատ գների դինամիկան չի փոխվել, տարեսկզբից ի վեր աճը կազմել է 2,4 տոկոս:


Երեք ամսում բուսաբուծության արտադրանքի գներն աճել են 3.6%-ով, անասնաբուծական արտադրանքներինը՝ 1.4%-ով:


Մարտին տարեկան կտրվածքով ամենամեծ գնաճը գրանցվել է Ղրղզստանում՝ 13,1%-ով։ Ռուսաստանում գներն աճել են 12%-ով, Բելառուսում՝ 9,7%-ով, Հայաստանում՝ 6,5%-ով: Ղազախստանում գները նվազել են 4.4%-ով։


Այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրողներն իրենց արտադրանքի գները բարձրացրել են 12,7%-ով, Ղրղզստանինը՝ 10,6%-ով, Բելառուսինը՝ 10,1%-ով, Հայաստանինը՝ 4,2%-ով: Միաժամանակ գների նվազում է արձանագրվել Ղազախստանում՝ 3,7%-ով։


2024 թվականին ԵԱՏՄ գյուղատնտեսական արտադրողները իրենց արտադրանքի գները բարձրացրել են 6,4%-ով։ Այսպես, ՌԴ-ում աճը կազմել է 8,4%, Բելառուսում` 4,6%։ Ղազախստանում գները նվազել են 1,9%-ով, Հայաստանում` 1,7%-ով, Ղրղզստանում` 0,2%-ով: