Զելենսկին՝ Թրամփի Թուրքիա մեկնելու մտադրության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը մասնակցելու ծրագրերին։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամ ալիքում։
«Ես աջակցել եմ Դոնալդ Թրամփին՝ լիակատար և անվերապահ հրադադարի գաղափարով՝ բավականաչափ երկար, որպեսզի հիմք ստեղծվի դիվանագիտության համար: Ես աջակցել եմ նախագահ Թրամփին՝ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների գաղափարին», - նշել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը շեշտել է, որ պատրաստ է հանդիպմանը և կլինի Թուրքիայում։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան «կցանկանար, որ նախագահ Թրամփը մեզ հետ լիներ՝ Թուրքիայում կայանալիք այս հանդիպմանը»։
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ «զգացողություն» ունի, որ Ռուսաստանը կհամաձայնվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի։ Նա նաև ասել է, որ քննարկում է անձամբ Թուրքիա այցելելու հնարավորությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների համար։
Մայիսի 11-ին Պուտինը առաջարկեց Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի գարնանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։
Զելենսկին սկզբում մերժեց Ռուսաստանի առաջնորդի առաջարկը, սակայն Թրամփի գրառումից հետո նա ասաց, որ անձամբ կգա Ստամբուլ և այնտեղ կսպասի Պուտինին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...