Ռուբիոն նշել է՝ ինչն է ԱՄՆ-ի հմար առաջնահերթություն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ, որի ընթացքում նա հրադադարը և հակամարտության դադարեցումը անվանել է ԱՄՆ վարչակազմի գերակա խնդիր՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղարը վերահաստատեց ԱՄՆ դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ. մեր գլխավոր առաջնահերթությունը մնում է մարտական գործողությունների դադարեցումը և անհապաղ հրադադարի հասնելը», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացնել։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...