Միացյալ Նահանգների հետ ավելի վատ է վարվում, քան Չինաստանի. Թրամփ
Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ ավելի վատ է վարվում, քան Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Բրյուսելի միջև առևտրային հարաբերությունները, փոխանցում է TASS-ը։
Թրամփը հավելել է, որ ինքը կփնտրի ԵՄ-ից էական զիջումներ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Եվրոպան «նոր են սկսում» կապեր հաստատել առևտրի ոլորտում։
Ապրիլի 17-ին Թրամփը հայտարարել է, որ Եվրամիության հետ առևտրային համաձայնագիրը կկնքվի 90 օրվա ընթացքում։ Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները «չի շտապում» առևտրային համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ՝ կենտրոնանալով որակի, այլ ոչ թե արագության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...