Լավրովը և Ֆիդանը քննարկել են Պուտինի առաջարկությունը
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությունը՝ մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու վերաբերյալ, հաղորդում է ռուսական դիվանագիտական գործակալությունը։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի նախագահի նախաձեռնության հետ կապված հարցեր՝ մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև և Ուկրաինային առաջարկել մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...