Կան բազմաթիվ քրեական վարույթներ կապված պետական դավաճանության դեպքերի հետ․ Պողոսյան
44-օրյա պատերազմի հետ կապված կան հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ՝ անփութություն, պաշտոնեական լիազորություններ անցնել, պաշտոնեական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել և բազմաթիվ այլ հանցատեսակներով վարույթներ, ԱԺ-ում այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Վարույթները բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, ովքեր ղեկավարել են հիմնական ուղղությունները, վերջացրած զինվորով։ Յուրաքանչյուրի գործողությունները հետևանքի տեսանկյունից գնահատել ենք»,- ասել է նա։
Պողոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ քրեական վարույթներ, որոնք կապված են պետական դավաճանության դեպքերի հետ։
«Մենք պետք է գնահատենք, թե որքանով է պետական դավաճանությունն ազդել կոնկրետ ուղղության վրա հետևանքի առումով։ Առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կունենանք, հնարավորություն կստանանք նաև այս առումով գնահատելու, թե որքանով են այդ անձանց գործողություններն ազդել պատերազմի արդյունքի վրա»,- նշել է ՔԿ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...