Ինչպես է անցել գիշերը Հնդկաստանի և Պակիստանի շփման գծում
Հնդկաստանի և Պակիստանի միջև Ջամմու և Քաշմիրում շփման գծում գիշերը հանգիստ է անցել՝ առանց որևէ միջադեպի, երկուշաբթի օրը հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, փոխգնդապետ Սունիլ Բարտհվալը։
«Ոչ մի միջադեպի մասին հաղորդումներ չեն եղել, սա վերջին օրերի առաջին հանգիստ գիշերն էր», - ասել է նա։
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան՝ իրականացրել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 31 և վիրավորվել 57 մարդ։ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսլամաբադը իրավունք ունի համարժեք արձագանքել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ խոսնակը` Տավուշում հնչած ադրբեջանական կրակոցների մասին
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՊՆ խեսնակ Ա...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ...
44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրվարույթ հանձնվել է դատարան
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հր...
Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ին մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջար...