Լուրջ ճնշում է սկսվել, ազատում են իմ թիմակիցներին, ընկերներին. Մարտուն Գրիգորյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրու համայնքապետի նախկին թեկնածու («Մեր քաղաքը» դաշինք) Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ իր դեմ լուրջ ճնշում է սկսվել, ազատում են իր թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին։
«Արդեն կան անհիմն աշխատանքից ազատված մի քանի մարդիկ, որոնք կոնկրետ ասոցացվում են ինձ հետ, և ես առաջիկայում սպասում եմ էլի պրոցեսների, որի արդյունքում հավաքական մի հատ էլի պատասխան կուտեն այդ քայլերի համար։ Հասկանալի է՝ չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցիների հետ, ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ։ Ամեն դեպքում քաղաքում ՔՊ չուզող ժողովուրդ ավելի շատ կա։ 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 17 հազարը քվեարկել է ՔՊ–ի օգտին, մնացածը «Քաղաքացիական պայմանագիր» չեն ուզել»,- նշել է նա։
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ՔՊ-ն հայտարարում է՝ իրենք հաղթել են, Գրիգորյանը հեգնում է` դե, թող ուրախանան այդ հաղթանակով։
«Ինչո՞ւ են ուզում Գյումրի քաղաքը տակնուվրա անել»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...
Փաշինյանը մեկնեց Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում են ՀՀ Կառավարությունից:Վարչապետը Մ...