Խիստ բարկացնող է, բայց զարմանալու ոչինչ չկա. Բեգլարյան
Գլխավոր անելիքը Հայաստանի ուժեղացումն է, այսինքն եթե կարճ ձևակերպենք, մենք պետք է ունենանք ամուր զարգացած Հայաստանի Հանրապետություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է պետք անել որպեսզի իրատեսական լինի Արցախի ու Շուշիի վերաազատագրումը:
«Ամբողջ հայ ժողովուրդը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն և ազգային էլիտա, իսկ դրա հիման վրա նաև արդյունավետ կառավարում։
Դրա հիման վրա, ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կարող ենք նաև վերադառնալ Արցախ:
Արդեն չեմ զարմանում, ի՞նչ ասեմ, բնականաբար խիստ բարկացնող է, բայց զարմանալու ոչինչ չկա:
Ես վստահ եմ, որ Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, թե դա մի քանի տարուց է, թե տասնամյակներից հետո, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու այդ նպատակի հետևից գնանք», - ասել է Բեգլարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...