Հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Կարմիր հրապարակում կազմակերպված ռազմական շքերթի ընթացքում։
«Մենք հավատարիմ ենք այդ պատմական ու հաղթական իրադարձությունների հիշողությանը։ Որպես հաղթանակ տարած ժողովրդի ժառանգներ՝ մայիսի 9-ը նշում ենք որպես մեր երկրի, ժողովրդի, յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու համար ամենակարևոր տոներից մեկը:
Մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չենք հաշտվի դրա իրադարձությունների խեղաթյուրման, մարդասպաններին արդարացնելու կամ իսկական հաղթողներին զրպարտելու փորձերի հետ»,- ասել է նա։
Պուտինի խոսքով` Ռուսաստանի պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի մարտիկների ու հրամանատարների պատիվը, ինչպես նաև այն մեծ սխրանքը, որն իրականացրել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։
«Ռուսաստանը միշտ անսասան արգելք կլինի նացիզմի դեմ և կպայքարի դրա հետևորդների վայրագությունների դեմ՝ պայքարելով այդ ագրեսիվ ու կործանարար գաղափարախոսությունների դեմ»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...