
Դա մեր գործը չէ. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությանը։ Պաշտոնյան կողմերին լարվածության թուլացման կոչ է արել, բայց ընդգծել է, որ երկու միջուկային տերությունների միջև սրացումն «իրենց գործը չէ»: Այդ մասին հայտնում է The Guardian-ին։
«Մենք կարող ենք փորձել խրախուսել նրանց, որպեսզի մի փոքր թուլացնեն լարվածությունը: Բայց մենք չենք պատրաստվում ներգրավվել պատերազմի թեժ պահին, ինչը, ըստ էության, մեր գործը չէ», - ասել է փոխնախագահը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:
Վենսը հավելել է, որ քանի որ Վաշինգտոնը չի կարող ստիպել կողմերից ոչ մեկին վայր դնել զենքերը, Միացյալ Նահանգները «կշարունակի դրան ձգտել դիվանագիտական ուղիներով»:
«Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ դա չի վերածվի ավելի լայն տարածաշրջանային պատերազմի կամ, Աստված մի արասցե, միջուկային հակամարտության»,- ասել է Վենսը։
Ավելին, Վենսը հավելել է, որ Վաշինգտոնը նման սցենար չի սպասում, և «մենք չենք կարծում, որ դա տեղի կունենա հենց հիմա»։
Հիշեցնենք, որ ապրիլի երկրորդ կեսին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի տարածքում զինված զինյալները հարձակվել էին զբոսաշրջիկների խմբի վրա։ Հնդկաստանը ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրեց Պակիստանին։ Դրանից հետո երկու երկրների միջև հակամարտությունը սրվեց։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը և Պակիստանը փոխանակեցին հրթիռային հարվածներ, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ եղան։