Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով վիրավորների թիվն աճել է. նոր մանրամասներ
Մախաչկալայում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն յոթ մարդ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը։
«Նախնական տվյալներով՝ Մախաչկալայի Մագոմեդտագիրով և Քերիմով փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է յոթ մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածներից մեկը ծանր վիճակում է։ Հիվանդանոց են տեղափոխվել նաև երկու վիրավոր զինյալներ։
Վիրավորվել են նաև երկու քաղաքացիական անձ։
Հիշեցնենք` մայիսի 5-ին չորս անհայտ անձինք Մախաչկալայում հարձակվել են ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենայի վրա և կրակ բացել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա, որից հետո գողացել են ծառայողական մեքենա և փախել հանցագործության վայրից։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովի խոսքով՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել այն մեքենան, որում գտնվում էին հարձակվողները։
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում մարդատար միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
Մայիսի 4-ին՝ ժամը 09:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագա...
Քամուց պոկված տանիքի թիթեղն ընկել է հղի կնոջ վրա. երեխան ծնվել է վնասվածքով
Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվ...
Խոշոր վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին` Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթ...
Կրակոցներ Վրաստանի նախկին նախագահի տան մոտ. կան վիրավորներ
Ինչպես հայտնում է Վրաստանի նախկին նախագհ Սալոմե Զուրաբիշվիլին իր Ֆեյսբուքյան էջում, արձակվել է ութ կրակոց, փամփուշտ...