Խոշոր վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին` Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ճանփեզրին: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 15:10-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և վեց ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում մարդատար միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
Մայիսի 4-ին՝ ժամը 09:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագա...
Քամուց պոկված տանիքի թիթեղն ընկել է հղի կնոջ վրա. երեխան ծնվել է վնասվածքով
Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվ...
Կրակոցներ Վրաստանի նախկին նախագահի տան մոտ. կան վիրավորներ
Ինչպես հայտնում է Վրաստանի նախկին նախագհ Սալոմե Զուրաբիշվիլին իր Ֆեյսբուքյան էջում, արձակվել է ութ կրակոց, փամփուշտ...
Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով վիրավորների թիվն աճել է. նոր մանրամասներ
Մախաչկալայում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն յոթ մարդ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջա...