Հայտնի են դարձել Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ կիրառած երկրները
Հայտնի են դարձել Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ կիրառած երկրները:
2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ Ռուսաստանի դեմ կիրառվել է մոտ 28,937 պատժամիջոցներ։ Դրանց մեծ մասը (92 %) կիրառվել է 2022 թվականի փետրվարից։
Պատժամիջոցների առումով առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դրանք կազմում են բոլոր կիրառված սահմանափակող միջոցառումների 25.5%-ը կամ 7,384 պատժամիջոցներ։
Առաջին եռյակում են նաև Կանադան՝ 12.6% (3,639 պատժամիջոցներ) և Շվեյցարիան՝ 11.3% (3,266 պատժամիջոցներ)։
Հաջորդում են Նորվեգիան, ԵՄ-ն, որն արդեն պատրաստում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, Իսլանդիան և Մեծ Բրիտանիան, որոնք կիրառել են ավելի քան 2000 պատժամիջոցներ։ Առաջին տասնյակում են նաև Նոր Զելանդիան, Ավստրալիան և Ճապոնիան։
Ամենաքիչ պատժամիջոցները կիրառել են Սինգապուրը՝ 5, և Հարավային Կորեան՝ 24։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց. պարզաբանում Սերժ Սարգսյանից
Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժելուց հետո չձերբակալեցինք ու չկալանավորեցինք Փաշինյանին, որովհետև այդ ժամանակահատվածում չէինք գն...
Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ներխուժել Կուրսկի մարզ. Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատները, գրոհային խմբերի հետ միասին, կան...
Սարկոզիի՝ խաղաղության Նոբելյան մրցանակի առաջարկը ինչու է մերժել Սերժ Սարգսյանը
«Վերջին տարիներին լույս տեսած մի գրքում նկարագրված է՝ ինչպես է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին 2010թ․ ձեզ առաջարկել խա...
Եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում իմաստ չունի. Մակրոն
Հազարավոր եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում իմաստ չունի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանո...