
Ուկրաինայի զիջումներն անխուսափելի են․ The Telegraph

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Հռոմում կարող է վկայել այն մասին, որ պատերազմում հրադադարը ավելի մոտ է, քան երբևէ, սակայն այն դժվար թե հաղթանակ լինի Ուկրաինայի համար: Այս մասին գրում է The Telegraph-ը։
Նշվում է, որ այս փուլում Ուկրաինայի զիջումներն անխուսափելի են։ Ռուսաստանը հաղթում է այս պատերազմում, իսկ Թրամփը վճռականորեն չի միջամտի այդ դիմակայությանը։
«Նույնիսկ այն դեպքում, եթե նա հանկարծ հայտարարի ամերիկյան զորքեր տեղակայելու իր մտադրության մասին, իսկ դա Պուտինին կանգնեցնելու միակ միջոցն է, նա գիտի, որ արևմտաեվրոպական երկրները նրա հետևից մարտի չեն գնա, նրանց զինամթերքը սպառվում է», - ասվում է հոդվածում ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինան, հավանաբար, այլ ելք չունի, քան բանակցություններ վարել Թրամփի վերջին խաղաղ առաջարկների հիման վրա: Սա ներառում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների մեծ մասի փաստացի զիջումը ։