Պուտինը հրամայել է շտապ ինքնաթիռներ ուղարկել Իրան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ օգնելու մարել նախօրեին Շահիդ Ռաջաի նավահանգստում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնել են ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, գրում է kp.ru-ն։
«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», - հայտնում է Իրանի ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:
Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։
Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում, սակայն նշվում է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այդ նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։
Հիշեցնենք, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ տուժածների թիվը 1,139 է: Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...