Իրանում զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է. սուգ Է հայտարարվել
Իրանի Հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ Է հայտարարել այն բանից հետո, երբ Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ ռաջայի անվան նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 25 մարդ մահացել է, ավելի քան 1139-ը՝ տուժել, հաղորդում է IRIB պետական հեռուստաալիքը:
Հզոր պայթյուն է որոտացել երեկ կեսօրին Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ ռաջայի նավահանգստում: Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառների մասին դժվար է հստակ դատել:
Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները տեղեկատվություն էին հրապարակել, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բաքերից մեկի բռնկման հետևանքով: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ այն լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբբաս նավահանգստից մոտ 20 կմ հեռավորության վրա:
Պայթյունի հետևանքով կոտրվել են մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ։ Երկրի իշխանությունները կարգադրել են ստուգումներ սկսել։
Նմանատիպ հոդվածներ
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Նոր երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն գրանցվել է ժամը 07.23-ին Քութահյա նահանգում, հայտնո...
Զոհերի թիվը՝ այդ թվում մեկ երեխա․ Կանադայում տեղի ունեցած վրաերթից նոր մանրամասներ
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայում մեքենան փառատոնի ժամանակ մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր։ Այս մասին հայտնում է տեղ...