Չենք կարող շարունակել ժամանակ և ռեսուրսներ հատկացնել այս ջանքերին. Ռուբիո
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է շուտով կնքվի: ԱՄՆ-ն առաջիկա շաբաթ կորոշի՝ շարունակե՞լ միջնորդությունը Ուկրաինայի հարցում, թե՞ կենտրոնանալ այլ հարցերի վրա։ Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Մենք չենք կարող շարունակել ժամանակ և ռեսուրսներ հատկացնել այս ջանքերին, եթե դրանք արդյունքներ չեն տալու։ Անցած շաբաթը իսկապես նվիրված էր այն հարցը պարզելուն, թե իրականում որքան են մոտ այս կողմերը, և արդյոք բավարար չափով են մոտ, որպեսզի արդարացնեն միջնորդի մեր շարունակական ջանքերը: Սա է այն, ինչ մենք փորձում ենք որոշել այս շաբաթ։ Կան լավատես լինելու պատճառներ, բայց կան նաև մտահոգվելու առիթներ»,- ասել է Ռուբիոն։
Սակայն նա չի նշել, թե որքան ժամանակ է Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ սպասել առաջընթացի։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Նա միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է դա. Լավրով
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կան մի շարք նշաններ...