Նա միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է դա. Լավրով
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կան մի շարք նշաններ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախևառաջ, որովհետև նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է այս իրավիճակի արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։ Նա ասել է, որ սխալ էր Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը, որ Ջո Բայդենի վարչակազմն է մեղավոր դրա համար, և որ ինքը ցանկանում է շտկել դա», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Լավրովը նշել է. «Այս արմատական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ն է և մեր սահմաններին Ռուսաստանի համար ուղղակի ռազմական սպառնալիքների ստեղծումը, իսկ մյուսը՝ Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Ռուսական ամեն ինչ՝ լրատվամիջոցները, կրթությունը, մշակույթը՝ Ուկրաինայում ամեն ինչ արգելված էր օրենսդրական մակարդակով։ Այս ճգնաժամից դուրս գալու համար չի կարելի, պարզապես, մոռանալ մարդու իրավունքների մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Հռոմի պապի հուղարկավորությանը Զելենսկիին չպետք է նստեր առաջին շարքում. ԶԼՄ
Վատիկանը խախտել է արարողակարգը՝ թույլ տալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին նստել առաջին շարքում Հռոմի պապ Ֆրանցի...