Ռումբեր նետելու փոխարեն՝ կնախընտրեի գործարք կնքել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել միջուկային ծրագրի հարցով: Այս մասին հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում:
Նա նաև հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին:
«Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել: Բայց այնպես եմ արել, որ դա նրանց հարմար չլինի, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու: Հուսով եմ՝ կարող ենք: Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Բայց ես Իսրայելի համար հարմարություն չեմ ստեղծել։ Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբերը նետելը», - մանրամասնել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Համատեղ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի հետ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բար...
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիան
Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև: Այս մասի...