Համատեղ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի հետ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին, որի հետ քննարկել են էներգետիկ համագործակցությանը և տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։
Հանդիպմանը Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ը և Ադրբեջանը հաջող և արդյունավետ համագործակցություն են հաստատել էներգետիկ ոլորտում։ Անդրադառնալով տրանսպորտային կապերին՝ Կալլասն ընդգծել է Ադրբեջանի, որպես կարևոր տարածաշրջանային պետության, դերը:
Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է։ Ըստ նրա՝ Ադրբեջանը գազ է մատակարարում եվրոպական 10 երկրի, որոնցից 8-ը՝ Եվրոմիության անդամներ են: Նախագահը նշել է, որ գազի մատակարարումների աշխարհագրական ընդգրկմամբ Ադրբեջանը եվրոպական տարածքը գազով ապահովող առաջին երկրներից մեկն է:
Նա նաև կարևորել է Ադրբեջանի դերը Տրանսկասպյան էներգետիկ միջանցքի զարգացման, ինչպես նաև Սև ծովում Վրաստանի, Ռումինիայի, Հունգարիայի և, վերջերս, Բուլղարիայի մասնակցությամբ նախագծերի իրականացման գործում: Իլհամ Ալիևը հայտնել է, որ տրանսպորտային ոլորտում Ադրբեջանի և ԵՄ-ի համագործակցության լայն հնարավորություններ կան:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման հարցի շուրջ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը հայտարարել է, որ ներկայումս երկկողմ հիմքի վրա քայլեր են ձեռնարկվում, և բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Նպատակը՝ վարորդների զգոնությունը բարձրացնելն է
ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են դեռևս 2022 թվականի...
Դա ճշմարտության՝ ուշացած ճանաչում էր․ Փելոսին՝ Հայոց ցեղասպանության մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ր...