ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր...
Ֆրանսիական ֆրեգատը Կարմիր ծովում ԱԹՍ է ոչնչացրել
Ֆրանսիական ֆրեգատը Կարմիր ծովում ոչնչացրել է Եմենից արձակված անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի պաշտ...
Սիրիայում ամերիկյան զորքերի թիվը կարող է կրճատվել
Սիրիայում ամերիկյան զորքերի թիվը կարող է կրճատվել մինչև 500 մարդ։ Այս մասին հայտնում է New York Times (NYT) թերթը՝ հղում...
«Հեզբոլլահ» շարժման հրամանատարը ոչնչացվել է
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում ոչնչացրել է շիա «Հեզբոլլահ» շարժման «Մաջդալ Զուն» ռազմական համալ...