Հրապարակվել է Պուտինի կողմից Թրամփին նվիրված դիմանկարը
Հրապարակվել է դիմանկարը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին նվիրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այն հրապարակել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ նկարի հեղինակը ժողովրդական նկարիչ Նիկաս Սաֆրոնովն է: Այն ՌԴ-ից բերել էր Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը, որի բառերով՝ այն «ռուս առաջատար նկարչի վրձնի գեղեցիկ դիմանկար» է:
Նկարում ԱՄՆ նախագահը պատկերված է բռունցքը վեր բարձրացրած և դեմքին արյան հետքեր՝ որպես 2024 թվականի հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական ելույթի ժամանակ նրա դեմ մահափորձի հիշեցում։ Թրամփի թիկունքին ծածանվում է ամերիկյան դրոշը, իսկ նկարի ֆոնին երևում է Ազատության արձանը և Նյու Յորքի Մանհեթեն թաղամասը:
«Ինձ համար կարևոր էր պատկերել մահափորձի պահին նրա խիզախությունը։ Նա ո՛չ կոտրվեց, ո՛չ էլ վախեցավ, այլ բարձրացրեց ձեռքը և ցույց տվեց, որ ինքը Ամերիկայի հետ միասնական է և կվերադարձնի երկրին այն, ինչին արժանի է ԱՄՆ-ն», - հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սաֆրոնովը։
Նկարչի խոսքով՝ դիմանկարի պատվերն ստանալուց հետո անմիջապես հասկացել է, որ այդ աշխատանքը կարող է օգնել երկու երկրների մերձեցմանը, ուստի իր աշխատանքի համար փող չի ուզել:

Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը փակել է Ինդուսի գետից ջրի հոսքը Պակիստան՝ խախտելով պատմական համաձայնագիրը
Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ...
Մոռացեք այդ մասին․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացեք այդ մասին։ ԱԺ-ում նման հայտարարություն արեց վարչապետ Ն...
Այդ շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է․ վարչապետ
Պետականության կառուցումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«1...
Պատգամավորը՝ սահմանին վերջին տարիներին իրականացրած ամրաշինական աշխատանքների մասին
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին իրականացրել է աննախադեպ ծավալի ամրաշինական աշխատանքներ՝...