Իսրայելից արձագանքել են Իրանի վրա հարձակվելու մասին լուրերին
Իսրայելը ձգտում է թույլ չտալ, որ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվի, սակայն պատրաստ է այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը Telegraph թերթին տված հարցազրույցում:
Պատասխանելով New York Times-ի հոդվածի վերաբերյալ հարցին, որում ասվում էր, թե Իսրայելն իբր ծրագրել է հարձակվել Իրանի վրա արդեն մայիսին, Սաարը հերքել է, որ Իսրայելի իշխանությունները նման որոշում են կայացրել:
«Ես անվտանգության կաբինետի և բոլոր փակ ֆորումների անդամ եմ և նման որոշում չեմ հիշում։ Չեմ կարծում, որ նման որոշում է կայացվել։ Բայց Իսրայելը հավատարիմ է նպատակին՝ թույլ չտա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Եթե այդ նպատակին կարելի է հասնել դիվանագիտական ճանապարհով, դա ընդունելի է»,- Սաարի խոսքը մեջբերում է թերթը։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները կապ են պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ Իրանում միջուկային զենքի վերաբերյալ:
«Իրանը միշտ անլուրջ է վերաբերվել իր միջազգային պարտավորություններին։ Ես չեմ բացառում, որ նրանք կփորձեն ինչ-որ մասնակի համաձայնագրեր ստանալ, որպեսզի խուսափեն անհրաժեշտ լուծման հասնելուց միջուկային զենքի վերաբերյալ։ Իրանը գտնվում է թույլ դիրքում, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար»,- հավելել Է Սաարը։
Ավելի վաղ New York Times թերթը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Իսրայելին մայիսին հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Իսրայելի պաշտոնյաները, իբր, պատրաստ էին մայիսին հարձակվել իրանական միջուկային օբյեկտների վրա և ակնկալում էին ԱՄՆ աջակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ ազդանշան է Պուտինն ուղարկել Թրամփին ու Ուիթքոֆին. NYT
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ «երկար ժամ...
ՀՀ-ն Բրյուսելում դեսպանատան շենք է գնել. Փաշինյանը զարմացել է
Ապրիլի 30-ի նիստում Փաշինյանը ընդգծեց՝ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների թիվն աճում է, և որ դա կարևոր է Հայաստանի մի...
Պուտինի առաջարկը՝ Ուկրաինային
Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարա...
ՍԱՏՄ ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնում է՝ Ա...