Ինչ ազդանշան է Պուտինն ուղարկել Թրամփին ու Ուիթքոֆին. NYT
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ «երկար ժամեր տևած զրույցներին», հասկացրել է, որ Ռուսաստանը կշարունակի իր գործունեությունը, քանի դեռ չի հասել ավելի լայն նպատակների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու համար: Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին:
Պարբերականը նաև հղում է անում «Կառավարությանը մոտ կանգնած վերլուծաբանին», որի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը «դեռ պետք է դրսևորի ճկունություն, որն իրենից ի սկզբանե սպասում էին» տարածքային հարցերում:
Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ Կրեմլը փորձում է «դիվերսիֆիկացնել բանակցությունների պորտֆելը» Միացյալ Նահանգների հետ՝ ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են էներգետիկան, Արկտիկան և տիեզերական թռիչքները, որպեսզի Վաշինգտոնի հետ մերձեցումը շարունակվի, նույնիսկ եթե Ուկրաինայի շուրջ բանակցությունները ձախողվեն:
Մինչ այդ CNN-ը հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմը նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի ևս մեկ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ բանակցություններում խոսքը պետք է գնա Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագրի քննարկման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելից արձագանքել են Իրանի վրա հարձակվելու մասին լուրերին
Իսրայելը ձգտում է թույլ չտալ, որ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվի, սակայն պատրաստ է այդ հարցը լուծել դիվանագիտական ճան...
Պուտինի առաջարկը՝ Ուկրաինային
Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարա...
ՍԱՏՄ ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնում է՝ Ա...
ՀՀ-ն Բրյուսելում դեսպանատան շենք է գնել. Փաշինյանը զարմացել է
Ապրիլի 30-ի նիստում Փաշինյանը ընդգծեց՝ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների թիվն աճում է, և որ դա կարևոր է Հայաստանի մի...