ՀՀ-ն Բրյուսելում դեսպանատան շենք է գնել. Փաշինյանը զարմացել է
Ապրիլի 30-ի նիստում Փաշինյանը ընդգծեց՝ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների թիվն աճում է, և որ դա կարևոր է Հայաստանի միջազգային տեսանելիությունը մեծացնելու առումով:
Արարատ Միրզոյանը իր հերթին տեղեկացրեց, որ Բելգիայում դեսպանատան համար շենք է գնվել, որտեղ վերանորոգման աշխատանքներ պետք է արվեն: Այս լուրը զարմացրեց Փաշինյանին: ԱԳ նախարարը հիշեցրեց, որ դա արվել է կառավարության որոշմամբ: Փաշինյանն էլ արձագանքեց. «Բայց ես չգիտեի, որ արդեն արվել է: Եթե կառավարությունում զեկուցվել է, ուրեմն ես չեմ եղել այդ նիստին, թե չէ կհիշեի»:
Նիստում նաև խոսվեց նոր նախագծի մասին, ըստ որի Օմանում ՀՀ դեսպանության բացելու համար ՀՀ բյուջեից ավելի քան 345 700 ԱՄՆ դոլարին համարժեք 133 848 500 դրամ կհատկացվի: Նախագիծը ընդունվեց կառավարության նիստում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի առաջարկը՝ Ուկրաինային
Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարա...
ՍԱՏՄ ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնում է՝ Ա...
Ստորագրվել է ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիր
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ համաձայնագիրը չի պարունակում պարտավորությու...
Վարդան Ղուկասյանի փեսան Գյումրիի համայնքապետի տեղակալ
Գյումրու ավագանու նիստի ընթացքում Գյումրիի համայնքապետի տեղակալ ընտրվեց Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը 17 կո...