Զելենսկին առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացնելու մասին» և «Ընդհանուր զորահավաքի ժամկետը երկարացնելու մասին» օրինագծերը։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Օրինագծի համաձայն՝ Ռազմական դրությունը և զորահավաքը կերկարաձգվեն 2025 թվականի մայիսի 9-ից 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը։
Գերագույն Ռադան 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան հաստատել է ռազմական դրության և զորահավաքի մասին նախագահի հրամանագրերը՝ 30 օրով։ Դրանից հետո ժամկետները մշտապես երկարացվել են՝ սկզբում մեկ ամսով, իսկ 2022 թվականի մայիսից՝ երեք ամսով։
Նշենք՝Կիևի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պահանջում էր Ուկրաինայում ընտրությունների անցկացում։ Սակայն ըստ երկրի օրենսդրության՝ ռազմական դրության գործողության ժամանակ դա հնարավոր չէ անել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...
«Էշ-էշ» խոսելու պահն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել...