Պատերի տակ շարում են, գնդակահարում. Փաշինյան
Թվում է՝ բոլորն ամեն ինչ գիտեն, ճանաչում են մեղավորներին, բայց, այնուամենայնիվ, նրանք դեռևս անպատիժ են: Այս մասն այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գուցե գործիքակազմը վերանայելու կարի՞ք կա։
«Դժվար է, հեշտ չէ, բայց դժվար է ոչ թե նրա համար, որ հոգ ենք տանում թալանչիների համար, այլ հոգ ենք տանում մեզ համար, որ մեր պետությունում ինստիտուտ կայացվի։ Մենք ինչ ասես՝ կարանք անենք, բայց դրանից ի՞նչ ենք դառնալու՝ որպես հանրություոն ու որպես պետություն։ Կան այդպիսի երկրներ և մարդիկ, որոնք ուզում են մեր երկիրը տանել այդ ճանապարհով։ Կան, որ պատերի տակ շարում են, գնդակահարում, ասում են՝ էս ինչ լավ էր, սիրտս հովացավ, հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են խորշ, գոմ։ Կան այդպիսի երկրներ, նույնիսկ գլուխները վերցրել, պարել են, բայց արդյունքում ի՞նչ, հետո՞»,- մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...
«Էշ-էշ» խոսելու պահն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել...