Քաղաքականություն

Փաշինյանը որոշեց պարել Աժ ամբիոնից. Մամիջանյան

Vika B. 476 դիտում
Փաշինյանը որոշեց պարել Աժ ամբիոնից. Մամիջանյան

Երբ մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը որոշեց տեկտոնիկ ոճի պարի շարժումներ հիշեցնող գործողություններով նկարագրել Քիվեսթյան բանակցությունները և դարձավ տիկտոկյան աստղ՝ ես մտածում էի էլ որևէ բանից չեմ զարմանա: Այս մասին հայտարարությունների ժամին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:


«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառիս բուն իմաստով որոշեց պարել Աժ ամբիոնից, ընդ որում՝ ինքը պատկերացնում էր, որ իր ձեռքում կա կտրած գլուխ, ընդ որում մարդու մարմնի այլ մասեր:


Փաշինյանն ամեն ինչ է անում. «օդնոկլասնիկի»-ի ստատուսներ է հավաքում իրար գլուխ, հեծանիվ է քշում, փոդքասթ է անում: Անում է ամեն ինչ՝ բացի իր խոստացածից՝ չի հրապարակում բանակցային փաթեթները: Ճաշ եփելը, քնել արթնանալը, սափրվելը՝ ամեն ինչ ցույց են տալիս՝ բացի ամենակարևորից», - ասել է Մամիջանյանը:


Նա նշել է, որ կան հիմնավոր կասկածներ, որ եթե հրապարակվեն բանակցային փաթեթները՝ էլ այդքան սուտ չեն կարող խոսել.


«Նույն ճակատագրին է արժանացել նաև 44-օրյա պատերազմի Աժ քննիչ հանձնաժողովը, որը ինքնին աբսուրդ էր, քանի որ մեղավորները քննում էին հանցագործություն, բայց ամեն դեպքում դա օրենքի պահանջ է: Հրապարակե՛ք: Թե ձեզ միայն շոուն էր հետաքրքիր, որ պատերազմի պարտությունը հայոց բանակի վրա, կամ նախկինների վրա գցեիք: Դուք անգամ չեք հրապարակել մինչ այժմ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը: Այնինչ քառօրյաին ասում էին՝, որ հարյուր է, բայց մենք անուններով հրապարակել ենք: Վերջում՝ խորհուրդ բոլորիդ, ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը: Ավելի լավ է՝ իմ նշած փաստաթղթերը հրապարակեք»,- հավելել է Մամիջանյանը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250