Լուրջ տարաձայնություններ՝ Սպիտակ տանը
Սպիտակ տանը լուրջ տարաձայնություններ են՝ Պուտինի հետ բանակցությունների առնչությամբ: Այս մասին գրել է Wall Street Journal-ը։
ԱՄՆ նախագահը չգիտի՝ արժե՞ արդյոք կոշտ ճնշում գործադրել Կրեմլի վրա: Դոնալդ Թրամփի ամենամերձավոր խորհրդականներն այս հարցում երկու խմբի են բաժանվել։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ԱՄՆ նախագահին կոչ են անում ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Մոսկվայի նկատմամբ:
Նրանք Պուտինի մեջ խաղաղության իրական ցանկություն չեն տեսնում և զգուշացնում են Կրեմլի նկատմամբ չափազանց մեծ վստահության վտանգի մասին:
Նրանց խորհուրդն է՝ զիջումներ չլինեն Ռուսաստանին, քանի դեռ Մոսկվան պարզապես պահանջում է ուկրաինական տարածք և չի դադարեցնում ռազմական գործողությունները։
Թրամփն այժմ կարծես ավելի շատ ականջ է դնում իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, որն արդեն երկու անգամ անձամբ հանդիպել է Պուտինի հետ Մոսկվայում և համոզված է, որ ռուսաստանցի բռնապետը խաղաղություն է ուզում։
Սպիտակ տանը այս տարաձայնություններն արդեն տարածվում են հանրային տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...
«Էշ-էշ» խոսելու պահն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել...