Բայդենի այդ քայլը թույլ է տվել, որ այս պատերազմը սկսվի. Թրամփ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը: Այս մասին Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Զելենսկին և Ջո Բայդենը սարսափելի աշխատանք են կատարել, այդ քայլով թույլ են տվել, որ այս պատերազմը սկսվի»,- նշել է նա:
Թրամփը հավելել է, որ այժմ հարկավոր է դադարեցնել հակամարտությունը:
Ավելի ուշ էլ՝ Սալվադորի նախագահի հետ հանդիպման շրջանակում, Դոնալդ Թրամփը նշել է՝ Բայդենը և Զելենսկին կարող էին դադարեցնել պատերազմը, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր այն: ԱՄՆ նախագահի խոսքով՝ մեղավոր են բոլորը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...
«Էշ-էշ» խոսելու պահն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել...