Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Ուզբեկստանի հավաքականի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Օվերթայմում գոլեր չգրանցվեցին և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա բուլիտներում, որում Հայաստանի ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Առաջին տուրում Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել էր Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։
Նմանատիպ հոդվածներ
Յուրա Մովսիսյանը պատրաստ է վերադառնալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է...
Մելիքբեկյանը` ՈՒԵՖԱ-ում իր աշխատավարձի մասին
Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել, թե որքան է, կոնֆիդենցիալ է: Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկություն...
Հանգիստ նստեք. ՀՖՖ փոխնախագահը հունից դուրս եկավ
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին հաճելի չէ, երբ իրեն ու ՀՖՖ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին թալանի մեջ են մեղադրում։«Շ...
Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, օլիմպիական արծաթե մե...