Մելիքբեկյանը` ՈՒԵՖԱ-ում իր աշխատավարձի մասին
Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել, թե որքան է, կոնֆիդենցիալ է: Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկությունը: Ստում եք: Այն լրատվամիջոցները, որոնք այդ մասին գրում են, փաստարկված չի: Եթե դա ասում է Արթուր Սողոմոնյանը, սուտ է: Առհասարակ, Արթուր Սողոմոնյանի կողմից ասված յուրաքանչյուր խոսք, սուտ է եւ ոչ հիմնավոր: Նա չի կարող որեւէ ճիշտ խոսք ասել հայկական ֆուտբոլի մասին: Այս ամենը փոքրիկ մանիպուլյացիաներ են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեղ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Ես արդեն խոսեցի եւ ներկայացրեցի իմ տեսակետը հրաժարականի մասով, այլեւս չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Նաեւ չեմ ցանկանում այլեւս խոսել Վրաստանի հետ խաղերի մասին: Ես ամեն օր մտածում եմ այդ երկու խաղերի եւ արդյունքների մասին»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը:
Հարցին, թե ինչով է ինքը «լավը» ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից, որ իր թիմակիցները ստիպեցին հրաժարական տալ, Արմեն Մելիքբեկյանը հարցը շրջանցեց:
«Ես ոչ մի թիմից չեմ, ինձ որեւէ թիմի հետ չկապել: Երեւի լավ չեք տիրապետում իրավիճակին»,- պատասխանեց Արմեն Մելիքբեկյանը:
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մանրամասնեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականը քաղաքական իրադարձություն էր:
«Առաջին անգամ Հայաստանում քաղաքական գործիչները այլեւս որեւէ առնչություն չունեն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Որքան էլ նրանք սիրեն ֆուտբոլը, ցանկանան աջակցել, բայց այսօր ֆեդերացիայում քաղաքական գործիչներ չկան: Արթուր Վանեցյանը հրաժարական չտվեց 1:9 հաշվով պարտության պատճառով, այլ դա քաղաքական իրավիճակ էր»,- մանրամասնեց Արմեն Նիկողոսյանը:
Ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահը խոսեց պայմանավորված խաղերի, ԲԿՄԱ-ի միջոցով բանակային ծառայությունից ազատելու մեղադրանքների, վերջին շրջանում շրջանառվող «Գանձասար» - ԲԿՄԱ հնարավոր պայմանավորված խաղի մասին:
«ՀՖՖ-ն եղել է առաջին կառույցը, որը պայքարել է պայմանավորված խաղերի դեմ: «Գաննձասար» - ԲԿՄԱ խաղի մասով, եթե ստանանք փաստաթուղթ ՈՒԵՖԱ-ից, որը մեզ հնարավորություն կտա որակազրկել եւ քրեական գործ հարուցել, մեծ սիրով դա կանենք»,- նշեց Արմեն Մելիքբեկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդ...
Յուրա Մովսիսյանը պատրաստ է վերադառնալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է...
Հանգիստ նստեք. ՀՖՖ փոխնախագահը հունից դուրս եկավ
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին հաճելի չէ, երբ իրեն ու ՀՖՖ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին թալանի մեջ են մեղադրում։«Շ...
Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել այս աթոռին. Մելիքբեկյան
Այո, հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են խոշոր հաշվով հատկապես, որ վերջին 2 տարում մենք խոշոր հաշվով պարտ...