Հանգիստ նստեք. ՀՖՖ փոխնախագահը հունից դուրս եկավ
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին հաճելի չէ, երբ իրեն ու ՀՖՖ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին թալանի մեջ են մեղադրում։
«Շատ մարդիկ են խոսում, մեկին քնից են հանել, մեկին՝ դագաղից, խոսում են մարդիկ, ովքեր այս երկրի ամենամեծ թալանչիներն են եղել, 50 դոլար կաշառ վերցնող նախկին չինովնիկը փորձում է մեզ կապել թալանի հետ, մե՞նք ենք թալանչին, այ կոռուպցիոներ»,- լրագրողների հետ հանդիպմանը վրդովված հայտարարեց նա։
Երբ լրագրողները հորդորեցին անուններով խոսել, նա հունից դուրս եկավ։
«Հանգիստ նստեք, եթե սկսել եմ, կավարտեմ, հանգիստ նստեք, միգուցե, ձեր անուններն էլ տրվեն, հանգիստ նստեք ու սպասեք»,- հոխորտաց ՀՖՖ փոխնախագահը, ապա շարունակեց. «Անուններ, իհարկե, կտամ։ Ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը մեզ մեղադրում էր ինչ-որ բաների մեջ, ասում էր, որ Ռուբեն Հայրապետյանը 22 միլիոն փող է թողել բանկային հաշվի վրա ու բղավում էր՝ «ո՞ւր են փողերը»։ Մարդը, երևի, ծերունական մառազմ է ապրում ու մոռացել է ամեն ինչ, ասել են խոսի ու խոսում է՝ առանց հասկանալու»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդ...
Յուրա Մովսիսյանը պատրաստ է վերադառնալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է...
Մելիքբեկյանը` ՈՒԵՖԱ-ում իր աշխատավարձի մասին
Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել, թե որքան է, կոնֆիդենցիալ է: Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկություն...
Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել այս աթոռին. Մելիքբեկյան
Այո, հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են խոշոր հաշվով հատկապես, որ վերջին 2 տարում մենք խոշոր հաշվով պարտ...