Սպառնացել է սպանել Թրամփին և Մասկին. հայտարարություն
ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն, որի համաձայն Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, որը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու մտադրության մասին։
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է Բաթլերում՝ այն նույն տեղում, որտեղ նախորդ տարի Թրամփի հանրահավաքի ժամանակ Թոմաս Քրուքսը կրակել էր և վիրավորել այդ ժամանակ նախկին նախագահին։ Այս անգամ ձերբակալվել է 32-ամյա Շոն Մոնպերը։
Նրա նկատմամբ ներկայացվել է մեղադրանք՝ ԱՄՆ նախագահի և մի շարք այլ պաշտոնյաների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Ըստ հաղորդման՝ փետրվարի 17-ին նա հայտարարել է. «Պետք չէ երկար մտածել, պետք է պարզապես սկսել մարդկանց սպանել՝ Թրամփին, Իլոնին, բոլոր գործակալությունների ղեկավարներին, որոնք նշանակվել են Թրամփի կողմից, և բոլոր նրանց, ովքեր կանգնած են ճանապարհին»։
Նա նաև կոչ էր արել «Ամերիկյան հեղափոխություն 2.0»-ի։
Մարտի 4-ին Մոնպերը YouTube-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ ասել է. «Ես ինքս կսպանեմ նրան»։ Տեսանյութը վերնագրված է եղել «Ուղիղ եթեր. Թրամփի ուղերձը Կոնգրեսին»։
Այս պահին պարզ չէ, թե որքան լուրջ են եղել Շոն Մոնպերի սպառնալիքները ԱՄՆ նախագահի հասցեին։
Նմանատիպ հոդվածներ
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդպման վերաբերյալ․ Ապրիլի 12-ին Անթալի...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ ԱՄՆ–ի հետ հանդիպման ընթացքի մասին
Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մթնոլորտը բնութագրել է որպես կա...