Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ ԱՄՆ–ի հետ հանդիպման ընթացքի մասին
Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մթնոլորտը բնութագրել է որպես կառուցողական և հանգիստ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին՝ իր ջանքերի համար՝ ուղղված իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակմանը։
«Մենք ունեցանք մոտ երկու ու կես ժամ տևողությամբ անուղղակի զրույցներ։ Բանակցություններն անցկացվեցին լիովին հարգալից, հանգիստ և կառուցողական մթնոլորտում», – ասել է Արաքչին՝ ըստ իրանական պետական SNN գործակալության։
Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացել են անուղղակի բանակցություններ՝ Իրանի ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդպման վերաբերյալ․ Ապրիլի 12-ին Անթալի...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Սպառնացել է սպանել Թրամփին և Մասկին. հայտարարություն
ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն, որի համաձայն Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է մի տղամա...