ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Այս մասին «Ազատության»-ը հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։
«Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- նշել են ԱԳՆ-ից։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտն այն էր, որ մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդպման վերաբերյալ․ Ապրիլի 12-ին Անթալի...
Վարդան Ղուկասյանը պատրաստ է ստանձնել Գյումրու քաղաքապետի պաշտոնը. հայտարարություն
Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել․ «Այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շն...
Հանդիպում Դուբայում՝ ադրբեջանական կողմի հե՞տ. աղբյուր
Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հ...