ԱՄՆ-ի պատասխանը` Չինաստանի կտրուկ քայլին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու փոխարեն ամերիկյան ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%։ Այս մասին նա ասել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ ցավալի է, որ Չինաստանն իրականում չի ցանկանում բանակցել: Ես կարող եմ ասել, որ այս էսկալացումը վնասում է հենց նրանց», - ասել է նա։
«Չինաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Բեսենթը՝ շեշտելով, որ Չինաստանից ԱՄՆ արտահանումը հինգ անգամ գերազանցում է ԱՄՆ-ից Չինաստան արտահանմանը։
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդին առընթեր սակագնային հանձնաժողովը հայտարարել էր, որ Պեկինն ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%՝ ի պատասխան Չինաստանից 104%-ի չափով մաքսատուրքեր գանձելու Վաշինգտոնի որոշման։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
Զախարովան կոչով դիմել է ՀՀ-ին և Ադրբեջանին
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտն...
Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդա...