ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա ունենանք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին՝ տեղեկություն ունի արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան սահմանին, նա ասել է. «Եթե որևէ ինֆրմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիան կկիսենք հանրության հետ, դա միանշանակ է»:
Ճշտող հարցին էլ՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, ԱԽ քարտուղարը նորից նշել է. «Եթե մենք ունենանք ինֆորմացիա, որը վերաբերի ՀՀ անվտանգությանը, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
Նազելի Բաղդասարյանը` Մոսկավայում եռակողմ հանդիպման լուրերի մասին
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում...
Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդա...
ԵՄ դիտորդներն ավելացրել են պարեկությունների թիվը Հայաստան-Ադրբեջան սահմանին
Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերայի...