Քաղաքականություն Կարևոր

Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին

Mariam Z. 915 դիտում
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում չի պարտվել։ Նրա խոսքով՝ ՔՊ-ի ստացած 17200 ձայնը միանշանակ հաղթանակի ցուցիչ է, քանի որ գյումրեցիներից նման աջակցություն ստանալը հեշտ գործ չէ:


«Գյումրեցին երբ սիրում է, սիրում է, երբ չի սիրում, իր դիրքորոշումը հստակ արտահայտում է»,- ասել է նա։


Առուշանյանը նշել է, որ ՔՊ-ն ավագանիում ստացել է 14 մանդատ և ունի ամենամեծ խմբակցությունը, ինչը թույլ է տալիս որոշակի հետևություններ անել. «Ոմանք, 2-3 մանդատով, առանց կոալիցիա կազմելու, կարծում են, թե կարող են կառավարել Գյումրին»,- հավելել է նա։


Հարցին` ՔՊ-ն Գյումրիում առաջադրելու՞ է քաղաքապետի թեկնածու, մարզպետը պատասխանել է․ «Թեկնածուի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի մոտ օրերս՝ մանդատները ստանալուց հետո»։


Ինչ վերաբերում է իր հրաժարականի մասին լուրերին, Առուշանյանը հստակեցրել է․ «Ես, իհարկե, հրաժարական չեմ ներկայացնելու։ Վստահ կարող եմ ասել, որ լավ արդյունքներ գրանցելու դեպքում ոչ ոք աշխատանքից չի հեռացվելու»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250