Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար. ՌԴ
Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը։ Երևանում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, գրում է РИА Новости-ն։
«Վաղը և մյուս օրը ես կհանդիպեմ տարբեր գերատեսչությունների ղեկավարների՝ արտգործնախարարության, մշակույթի նախարարության, կառավարության հետ։ Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչին պատրաստ է հայկական կողմը: Սա, թերևս, մեր պատասխանն է: Ինչին պատրաստ է հայկական երկիրը, մենք պատրաստ ենք դրան»,- նշել է Շվիդկոյը։
Նրա խոսքով՝ խոսքը, մասնավորապես, կինոյի, թատրոնի, բեմարվեստի, գեղարվեստական կրթության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին է։
«Դա վերաբերում է ոչ միայն մշակույթին, մենք բաց ենք համագործակցության համար»,- հավելել է Շվիդկոյը:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Քանի զոհ կա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով
Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ վեցը։ Այս մասին հայտարարել է Եմենի...
Դուք արել եք մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում. Թրամփը՝ Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է միջնորդ լինել Իսրայելի և Թուրքիայի միջև, որոնք կարող են բախվել Ս...
Իրանը լիովին պատրաստ է. Բաղերի
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ողջ ուժով...