Իրանը լիովին պատրաստ է. Բաղերի
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի, գրում է Mehr-ը։
«Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն զսպմանը, արդյունավետ պաշտպանությանը, կայուն անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իր երկիրը միջուկային զենքի չի ձգտում։
Մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ գեներալը նշել է, որ Իրանը ուղղակիորեն չի բանակցի, բայց պատրաստ է անուղղակի կերպով վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ։ «Իրանի միջուկային նախկին բանակցություններում Միացյալ Նահանգները եղել է ամենազրպարտիչ և դավաճան կողմը», – ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Քանի զոհ կա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով
Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ վեցը։ Այս մասին հայտարարել է Եմենի...
Դուք արել եք մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում. Թրամփը՝ Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է միջնորդ լինել Իսրայելի և Թուրքիայի միջև, որոնք կարող են բախվել Ս...
G7–ի երկրները անհանգստացած են
Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, որոնք սպառնում են խաղաղությանը և կայունությանը, ներառյալ ուժը և հարկ...