Դուք արել եք մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում. Թրամփը՝ Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է միջնորդ լինել Իսրայելի և Թուրքիայի միջև, որոնք կարող են բախվել Սիրիայում ազդեցության պատճառով, գրում է The Times of Israel-ը։
Թրամփը նշել է, որ գերազանց հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որին «շատ է սիրում» և «շատ խելացի» է համարում։
Նա հայտարարել է, որ շնորհավորել է Էրդողանին «մի բանի կապակցությամբ, ինչը 2000 տարվա ընթացքում ոչ ոք չէր արել»՝ Սիրիան գրավելու կապակցությամբ»։
Թրամփն ասել է, որ Թուրքիայի նախագահն իրեն խոստովանել է, որ ինքն է տապալել Ասադի կառավարությունը Սիրիայում.
«Ես նրան (Էրդողանին) ասացի. «Դուք արել եք մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում. դուք վերահսկողություն եք հաստատել Սիրիայում»:
Նա փորձեց ինձ ասել. «Ոչ, ոչ, ոչ, ես չէի»: Բայց հետո պատասխանեց՝ «Այո, գուցե ես էի»- հայտարարել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Քանի զոհ կա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով
Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ վեցը։ Այս մասին հայտարարել է Եմենի...
Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է արել
Վաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախ...
Հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը փոփոխվել է. Թունյան
ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է: «Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամու...