ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերսկսման հնարավորություն կա
Վաշինգտոնում գտնվող ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը որոշ մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում անցկացրած բանակցությունների բովանդակության մասին, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Դմիտրիևը չի նշել, թե կոնկրետ ում հետ է հանդիպել, չնայած ոչ պաշտոնապես հաղորդվել էր, որ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ։
«Մենք լիովին հստակ տեսնում ենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախագահ Բայդենի, տրամադրված է հարցերի լուծման ուղղությամբ։ Նրանք իրենց չափազանց հարգալից են պահում, նրանք հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս, փոխզիջումներ գտնում»,- ասել է նա։
Դմիտրիևը նաև հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման հնարավորության մասին, որոնք ընդհատվել էին Covid-19-ի համավարակի սկզբին և չեն վերականգնվել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։
«Մենք վստահ ենք, որ այս հարցում առաջ կգնանք», - հավելել է նա:
Դմիտրիևն ԱՄՆ պաշտոնյաների հետ ունեցած իր հանդիպումները գնահատել է դրական։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Փառք Տիրոջը. Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին
Փառք Տիրոջը, որը բարին է, թող կատարվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան...
Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել է վար...
Նոր պահանջներ են սահմանվել դպրոցների տնօրենների համար․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այ...