Փոխվարչապետը հաստատեց՝ «40+10» նպաստների վերադարձ չի լինելու
ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ ունեցած հանդիպումից հետո պարզ դարձավ, որ «40+10» նպաստների վերադարձ չի լինելու։
Մինչ հանդիպումը Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հայրենիքի վերադարձն իրենց ռազմավարական նպատակն է, բայց այս պահին ամենահրատապ հարցն Արցախի ժողովրդին Հայաստանում պահելն է արժանապատիվ պայմաններում։ Խոսքը և՛ բնակարանային, և՛ զբաղվածության, և՛ մի շարք այլ ծրագրերի մասին է։
«Առնվազն մեր ներքին հարցերը պետք է քննարկվեն և լուծում ստանան։ Արցախցիները պայքարում են ոչ թե ֆինանսական աջակցության համար, այլ արժանապատիվ և կայուն կեցության պայմանների, ինչպես նաև զբաղվածության արդյունավետ ծրագրերի համար։ Հիմնական պայմանների ստեղծման դեպքում մենք ինքներս կկարողանանք լուծել մեր խնդիրները»,-ասել է Բեգլարյանը։
Հավելենք, որ փոխվարչապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում նրանց ասել են, որ պատրաստ են շարունակել քննարկումները շտաբի ներկայացուցիչների հետ բնակարանային և սոցիալական ծրագրերի մասով, սակայն չեն պատրաստվում հետ կանգնել նպաստները դադարեցնելու որոշումից։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Փառք Տիրոջը. Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին
Փառք Տիրոջը, որը բարին է, թող կատարվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան...
Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել է վար...
Նոր պահանջներ են սահմանվել դպրոցների տնօրենների համար․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այ...