Հայաստանն ու Իրանը պատրաստ են համագործակցել զենքի, հետախուզության և այլ ասպեկտներում
Հայաստանն ու Իրանը պատրաստ են հաստատել համագործակցություն զենքի մատակարարման, հետախուզական տվյալների փոխանակման և անվտանգության այլ ասպեկտներում։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման» հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։
«Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Երրորդ կողմերը, որոնք խոչընդոտում են մեր հարաբերություններին (այդ թվում՝ արևմտյան երկրները), չպետք է միջամտեն»,- նշել է նա։
Հոսեյնին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 300 միլիոն դոլարից հասել է 700 միլիոն դոլարի, և երկու երկրներն էլ նախատեսում են այդ թիվը հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ հետագայում՝ 3 միլիարդ դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք՝ Հ1-ի եթերից հետո. գործը դատարանում է
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել...
Հեղուկ գազի գները տատանվում էին. շարունակ ահազանգում էի. պատգամավոր
ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վերջին ամիսներին շարունակաբար ահազանգում էի հեղուկ գազի շուկայում տիրող անհ...
23 միլիոն դրամի թանկարժեք գնում՝ ԲԴԽ–ում. «Հրապարակ»
ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ, 23 միլիոն դրամ է «դուրս գրվել»՝ հակահրդեհ...
Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների դեմ «դատական նիստը»
Այսօր Բաքվում տեղի կունենա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց գործով հերթական շինծու դատական նիստը:...