Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների դեմ «դատական նիստը»
Այսօր Բաքվում տեղի կունենա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց գործով հերթական շինծու դատական նիստը:
Նշենք, որ գործով ներգրավվել են ընդհանուր առմամբ 15 անձ, որոնց թվում են՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք՝ Հ1-ի եթերից հետո. գործը դատարանում է
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել...
Հայաստանն ու Իրանը պատրաստ են համագործակցել զենքի, հետախուզության և այլ ասպեկտներում
Հայաստանն ու Իրանը պատրաստ են հաստատել համագործակցություն զենքի մատակարարման, հետախուզական տվյալների փոխանակման և անվտան...
Հեղուկ գազի գները տատանվում էին. շարունակ ահազանգում էի. պատգամավոր
ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վերջին ամիսներին շարունակաբար ահազանգում էի հեղուկ գազի շուկայում տիրող անհ...
23 միլիոն դրամի թանկարժեք գնում՝ ԲԴԽ–ում. «Հրապարակ»
ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ, 23 միլիոն դրամ է «դուրս գրվել»՝ հակահրդեհ...